«Հոդված 3» ակումբի «Իրական օրակարգ» հաղորդման հյուրը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն է, որի հետ զրուցել ենք պատերազմից մեկ տարի անց Հայաստանի շուրջը ձևավորվող նոր ռազմաքաղաքական իրավիճակի և դրա հնարավոր տրանսֆորմացիաների մասին: «Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության դրական կողմերից է այն, որ սահմանազատման և սահմանագծման հարցում ձևավորվելու է երկկողմ հանձնաժողով: Այն եռակողմ չէ, Ռուսաստանը տրամադրելու է միայն խորհրդատվական աջակցություն… Ընդհանրապես գալու է մի պահ, որ Ադրբեջանն ինքն է շահագրգռված լինելու Հայաստանի հետ ուղիղ խոսել»,- կարծում է Արմինե Մարգարյանը: