ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում:
«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական եւ դիվանագիտական խաղաղ մեթոդներով, սահմանված ձեւաչափերի շրջանակում հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ եւ շահերը հաշվի առնելով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: