ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռիգայում՝ ՆԱՏՕ–ի անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում, քննարկել են մի շարք միջազգային հարցեր, որոնց թվում Կովկասում տիրող իրավիճակը։
Բլինքենը ՀՀ-ին եւ Ադրբեջանին հորդորել է շտապ քայլեր ձեռնարկել լարվածության սրացումից խուսափելու համար:
Չավուշօղլուն ավելի վաղ բանակցություններ էր անցկացրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հետ։