Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելթիքս» թիմի թուրք բասկետբոլիստ, հակաէրդողանական հայացքներով հայտնի Էնես Քանթերը, որին թուրքական իշխանությունները հետապնդում են, փոխել է իր ազգանունը: Այսուհետեւ բասկետբոլիստը կներկայանա Ֆրիդըմ (Freedom-Ազատություն) ազգանունով:
Թուրքական իշխանությունները Քանթերին մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ:
Քանթերի հորը 2018-ին Թուրքիայում դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի եւ Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Քանթերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից եւ ստացել ԱՄՆ անձնագիր։
Քանթերի Թվիթերի էջн անհասանելի է Թուրքիայում. բասկետբոլիստն ինքն է արգելք դրել: