Ամերիկյան Bloomberg-ը հրապարակել է միլիարդատերերի նոր վարկանիշային ցուցակը:
Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալներով SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը:
Մասկի կարողությունը մեկ տարում ավելացել է 1,9 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ հասնելով 311 միլիարդ դոլարի։ Նրա վարկանիշի վրա չի անդրադարձել անգամ նոյեմբերին տեղի ունեցած անհաջողությունը, երբ ընդամենը երկու օրում նա 50 միլիարդ դոլար կորցրեց։ Հակառակ Tesla-ի բաժնետոմսերի անկմանը` Մասկին հաջողվել է հերթական անգամ հայտնվել ցուցակի առաջին հորիզոնականում։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Amazon-ի եւ Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 201 միլիարդ դոլար։ Երրորդ հորիզոնականում է Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի ղեկավար Բեռնար Առնոն՝ իր 162 միլիարդ դոլարով: Չորրորդ հորիզոնականում Բիլ Գեյթսն է՝ Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը եւ նախկին խոշորագույն բաժնետերը՝ 135 միլիարդ դոլար: Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը վարկանիշային ցանկի հինգերորդ հորիզոնականում է՝ 126 միլիարդ դոլար:
BBI-ի վարկանիշի համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն ավելացել է գրեթե 38 միլիարդ դոլարով, չնայած որ նոյեմբերին շուկաների փլուզման հետևանքով վարկանիշի առաջնորդներն ընդհանուր առմամբ կորցրել են ավելի քան 27 միլիարդ դոլար: