«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը տեղեկացրել է, որ Հադրութի շրջանի Խծաբերդի եւ Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետեւանքով շրջափակման մեջ են հայտնվել պաշտպանության բանակ զորակոչված ինը պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Վերջին կապից պարզ է դարձել, որ նրանցից մեկը վիրավոր է:
«Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունն այսօր պետք է ճշտի նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի՞ են ընկել, թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք աշխատանքներ են սկսել: Նորություն ունենալու դեպքում կտեղեկացնենք». ասել է Խանումյանը: