Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է, որ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին հորդորում է հարգել հրադադարը։
«Եվրամիությունն աջակցում է Մինսկի խմբին եւ պատրաստ է քաջալերելու հակամարտության համաձայնեցված, համապարփակ եւ կայուն կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասել է Բորելը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։