ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Լավրովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստն ամփոփող մամուլի ասուլիսում հայտնել է, որ ՄԽ հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, նշվել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի կարեւորությունը։
«Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, դրանց թվում նաեւ քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի է՝ չի հաջողվում ընդունել, քանի որ բոլորը անվտանգությունն ամրապնդելուն ուղղված ընդհանուր խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն փորձում են հռչակագիրը լրացնել իրենց մանր հարցերով, այս կամ այն կոնֆլիկտի վերաբերյալ առանձին հղումներով»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։