Ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականը գրում է, որ «Ադրբեջանի առաջին փոխնախագահ, «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւայի հանձնարարությամբ ճարտարապետության ոլորտի փորձագետների խումբը գնահատում է ազատագրված ադրբեջանական տարածքները՝ պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների վերականգման նախագծի պատրաստման նպատակով:
«Այդ աշխատանքների շրջանակում ավստրիական «Աթել Էրիխ Փամեր»-ի ղեկավարը՝ ճարտարապետ Էրիխ Փամերը ժամանել է Ադրբեջան, արդեն հասցրել լինել Աղդամի մզկիթում եւ գնահատել դրա ներկա վիճակը:
Հետագայում ադրբեջանցի մասնագետները օտար փորձագետների աջակցությամբ կվերականգնեն եւ կզբաղվեն ազատագրված ադրբեջանական տարածքների բոլոր սրբավայրերի պահպանմամբ: Այդ ուղղությամբ առաջին աշխատանքներն արդեն ընթանում են Շուշիի եւ Աղամի շրջաններում: