«Վեստնիկ Կավկազա» պարբերականը գրում է, որ Գրիգոլ Վաշաձեն լքում է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: Այդ մասին նա գրառում է արել Facebook-ի իր էջում։
Վրաստանի նախկին ԱԳ նախարար, 2018-ին «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Վաշաձեն խոստովանել է, որ իր համար չափազանց դժվար էր նման որոշում կայացնելը։ Հեռանալը նա բացատրել է կուսակցության ղեկավարության մեծ մասի՝ շարքային անդամների տեսակետն անտեսող վարքով։
«Առավել անընդունելի է կուսակցական ռազմավարության բացակությունը»,-հավելել է Վաշաձեն՝ ակնարկելով, որ դա ձեռնտու է միայն իշխող «Վրացական երազանքին»:
Ապագա ծրագրերի մասին նա առայժմ չի խոսել: