Ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականը գրում է, որ Հայ առաքելական եկեղեցու երեսուն հայաստանցի ուխտավորներ այցելել են Ադրբեջանի Քելբաջար շրջանի Դադիվանք (Խութավանք) եկեղեցի: Դրա մասին զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա ասել է, որ ռուս խաղաղապահները պատշաճ կերպով ապահովել են ուխտավորների անվտանգությունը:
Իսկ նախօրեին մշակույթի նախարար Անար Քարիմովը հավաստիացրել էր, որ Ադրբեջանը հանձն է առնում պահպանել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատագրված ադրբեջանական տարածքների բոլոր պատմամշակութային հուշարձանները եւ բոլոր համայնքներին, այդ թվում՝ հայկական, կթույլատրվի այցելել այդ վայրերը: