ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։
Արարատ Միրզոյանը կարեւորել է մարդու իրավունքների՝ ներառյալ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի նախաձեռնած ծրագրերին ու գործունեությանը ԵԱՀԿ ամբողջ տարածքում:
Անդրադարձ է արվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ եւ կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մարդու եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։