Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), հայտնել են, որ Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։
Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ԱԱԾ-ն դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։