ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ առաքելության ծառայողները ԼՂ հեռավոր շրջանների տարածքներում խաղողի այգիների վերատնկման ընթացքում ապահովել են արցախցիների անվտանգությունը:
Խաղաղապահները տարածքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից ու չպայթած զինամթերքից, ինչից հետո խաղողի այգիներում սկսվել են աշխատանքները։
Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցեւը նշել է, որ Ասկերանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ առաքելությանը` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը սահմանային հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։