Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Աֆղանստանից փախածներին ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ 7 միլիարդ դոլար հատկացնելու մասին որոշումը։
Գումար կհատկացվի Աֆղանստանի այն քաղաքացիներին, որոնք երկրից տարհանվել են ամերիկացի զինվորականների՝ այնտեղից հեռանալուց առաջ:
Սեպտեմբերին նույն նպատակին ուղղվել էր 6,3 միլիարդ դոլար։
ԱՄՆ-ում սեպտեմբերի 30-ին ավարտվել է նախորդ ֆինանսական տարին, սակայն օրենսդիրները դեռեւս չեն համաձայնեցրել հաջորդ տարվա լիարժեք բյուջեն: Ուստի ժամանակավոր բանաձեւեր են ընդունվել կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին։
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեկտեմբերի 2-ին հավանություն են տվել դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագծին։ Նախագահի ստորագրած ֆինանսավորման երկարաձգման մասին նախորդ բանաձեւի գործողության ժամկետը լրանում էր դեկտեմբերի 3-ին: