Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
Ողջ գիշեր եւ այսօր առավոտյան շարունակվել են որոնման աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
ՊՆ մամուլի ծառայությունը խոստանում է պարբերաբար տեղեկություններ տրամադրել որոնմական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: