98 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր եւ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը։ Նրա կնոջ՝ Էլիզաբեթ Դոուլի հիմնադրամը մահվան պատճառը չի նշել։ Դեռ փետրվարին Դոուլը հայտնել էր, որ իրեն թոքերի չարորակ ուռուցք են ախտորոշել։ Չի բացառվում, որ հենց դա է դարձել նրա մահվան պատճառը։ Դոուլին անվանում էին հայերի՝ արդարության համար պայքարի «բացարձակ չեմպիոն»։ 1969-ից Կանզաս նահանգից 30 տարի սենատոր աշխատած Դոուլը երեք անգամ առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու:
Սենատորի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում չորսօրյա սուգ է հայտարարված: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոուլին «թանկագին ընկեր» էր անվանում եւ նրան համարում Ամերիկայի մեծագույն պետական գորիչներից մեկը:
Բոբ Դոուլի ջանքերով Հայաստանում բացվել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գրասենյակը։ Նա նաեւ լոբբինգ էր անում, որ Հայաստանում ԱՄՆ-ին մշտական տնտեսական գործընկերոջ կարգավիճակ տրվի։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Բոբ Դոուլը պաշտպանել է հայերի շահերը։