«Ալիք Մեդիայի» «Կարմիր ժամանակներ։ Պատմությունը մեկ գույնով» շարքի երկրորդ ֆիլմի թեման ստալինյան բռնաճնշումներն են, որի հետեւանքով, դեռեւս մինչեւ վերջ չճշտված տվյալներով, 1920-1950 թվականներին Հայաստանում գնդակահարվել, բանտարկվել եւ աքսորվել է շուրջ 42000 մարդ։
Ֆիլմում 30-ականների բռնաճնշումները ներկայացնում են ազգագրագետ-պատմաբաններ Հրանուշ Խառատյանն ու Գայանե Շագոյանը, իսկ ականատեսներ Զարուհի Վարդումյանն ու Եղիսաբեթ Նալբանդյանը պատմում են իրենց տարաբախտ ընտանիքների դառը փորձառության մասին։