Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի համանուն քաղաքում իշխանություններն արգելել են քրդերենով թատերական ներկայացում բեմադրել:
Քաղաքի հյուրանոցներից մեկի սրահում դեկտեմբերի 5-ին նախատեսված ներկայացման բեմադրությունն արգելելու համար նահանգապետարանը որպես հիմք է ներկայացրել զանգվածային միջոցառումների արգելքի մասին որոշումը:
Բեմադրիչները մերժում ստանալուց հետո ապագայում ավելի հարմար ամսաթվով թույլտվություն ստանալու նպատակով վերստին դիմել են նահանգապետարան: Այս անգամ էլ հյուրանոցի ղեկավարությունն է չեղարկել կազմակերպիչների հետ կնքած պայմանագիրը եւ վերադարձրել նրանցից ստացած կանխավճարը:
Երբ բեմադրիչները բացատրություն են պահանջել, հյուրանոցի ղեկավարությունը պատասխանել է, թե իրենք նահանգապետարանին հակադրվելու ցանկություն չունեն: