«Արմենպրես»-ը հայտնում է, որ Արցախի Հին թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած եւ կապի միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ գերակշռում են Շիրակի մարզի բնակիչները, որոնցից միայն ութն Ազատանից են:
Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի ադամներին եւ տեղեկություններ են պահանջում երեք օր շրջափակման մեջ գտնվող հարազատների մասին:
Նրանք փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհի տարբեր հատվածներ: Որոշ տվյալներով փակ են նաեւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, ինչպես նաեւ Գյումր-Բավրա ճանապարհը:
Ավելի վաղ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հորդորել էր գործող թեժ հեռախոսահամարով հարցերն ուղղել ՊՆ-ին, սակայն հարազատները ասել են, որ ՊՆ-ն որեւէ տեղեկություն չի հայտնում: