Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունները չպետք է վերածվեն ժամանակի կամ էներգիայի մսխման:
«Մենք չենք շտապում եւ հույս ունենք՝ շատ շուտով բոլորն էլ ի վիճակի կլինեն տեսնելու, որ մեր բանակցային թիմը Վիեննայում է՝ լավ համաձայնագիր կնքելու նպատակով»,- նշել է Խաթիբզադեն։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Իսլամական Հանրապետության պատվիրակությունը Վիեննայի բանակցությունների մասնակիցներին երկու պայմանագրերի նախագծեր է ներկայացրել։
«Մեկը վերաբերում է պատժամիջոցների վերացմանը, մյուսն՝ այն քայլերին, որոնց կարող է դիմել Իրանը՝ պատժամիջոցների վերացմանն ի պատասխան։ Քայլ առ քայլ պայմանավորվածությունների ձեռքբերումը կամ ժամանակավոր համաձայնագրերի կնքումը բացառվում է»,- նշել է Խաթիբզադեն։