Ըստ թուրքական կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արտահանման ապրանքանիշը Türkiye-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել:
Anadolu գործակալությունը նշել է, որ բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է կրեն երկրի անվանման հենց այս տարբերակը՝ Made in Türkiye:
«Ապրանքանիշը ոխելու որոշումն արտացոլում է հարուստ մշակույթ եւ ժառանգություն ու նպատակ ունի հաստատելու թուրք արտադրողի՝ որպես որակյալ արտադրանքի հուսալի մատակարարի բարեխղճությունը»,- ասված է Թուրքիայի նախագահի հրամանագրում:
Պաշտոնական փաստաթղթերում Turkey, Turkei, Turquie անունների փոխարեն այսուհետեւ օգտագործելու են Türkiye տերմինը։