Թուրքիայի Էրոզիայի դեմ պայքարի եւ բնական հարստությունների պահպանման հիմնադրամի ղեկավար Դենիզ Աթաչը Հողի միջազգային օրվա կապակցությամբ հայտնել է, որ Թուրքիան էրոզիայի պատճառով ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում։
«Աշխարհում ամեն տարի մոտ 75 միլիարդ տոննա հող է էրոզիայի ենթարկվում։ Սա նշանակում է, որ ջրի եւ քամու հետ յուրաքանչյուր 5 վայրկյանում մեկ ֆուտբոլային դաշտի մեծության (0,405-1,08 հեկտար) հող է տեղափոխվում։ Մեր երկրում, ցավոք, ամեն տարի 642 միլիոն տոննա հող է էրոզիայի ենթարկվում»,- ընդգծել է Աթաչը։
Թուրք պաշտոնյան շեշտել է, որ 1 սանտիմետր հողի առաջացման համար 500 տարի է պահանջվում, սակայն Թուրքիան 1 սանտիմետր հող է կորցնում 15 տարվա ընթացքում։