Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից փոխվճարումներ կատարելուց, բոլոր վճարումներն արվում են ռուբլիով կամ ռուփիով:
«ՌոսօբորոնԷքսպերտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը դեկտեմբերի 7-ին Հնդկաստանում լրագրողներին հայտնել է, թե ավանդաբար բոլոր գործարքները դոլարով են նշում հաշվարկի հարմարության համար: «Սակայն իրական աշխատանքում «ՌոսօբորոնԷքսպերտ»-ը գործնականում 100 տոկոսով հրաժարվել է ամերիկյան արժույթով վճարումից: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, բոլոր փոխվճարումները կատարվում են ռուբլիով կամ ռուփիով»,- ընդգծել է նա։