Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ երկրի ռազմաօդային ուժերի զինծառայողները Ռամշտայնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի միացյալ հրամանատարության շարժական խմբի ղեկավարության ներքո «Օդային գործողություններ» թեմայով ուսումնական դասընթաց են անցնում։
Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի ՊՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ 2021-ի Անհատական գործընկերության գծով համագործակցության ծրագրի շրջանակում։ Վարժանքները մեկնարկել են դեկտեմբերի 6-ին, կտեւեն մինչեւ դեկտեմբերի 9-ը։
Դասընթացների ժամանակ սովորեցնում են, թե ինչպես օպերատիվ կազմակերպել ՌՕՈՒ ստորաբաժանումների գործողությունները, ապահովել պաշտպանություն եւ անվտանգության միջոցներ։