Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ ոստիկանական ուժերը հատուկ գործողությամբ՝ անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ սպանել են «Ռուբար» կեղծանվամբ Ֆերհաթ Թունչին:
Թունչը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավար կազմի հայտնի անդամներից էր՝ հարավարեւելյան Շանլըուրֆա («Գափ-Ռըհա») նահանգի պատասխանատուն։ Նա հայտնվել էր Թուրքիայի՝ ահաբեկչական գործունեության համար որոնվող անձանց ՆԳՆ-ի կազմած ցուցակում։
Թունչը բնակվել է Ուրֆա նահանգի Բոզովա շրջանի Հաջըլար գյուղում։ Նրա մոտ հայտնաբերվել են 1 ատրճանակ, 2 նռնակ եւ կառույցի բազմաթիվ փաստաթղթեր։