Ըստ ամերիկյան Wall Street Journal պարբերականի՝ Pfizer դեղագործական ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլան հայտարարել է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին:
Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ վստահ չէ՝ արդյո՞ք նման անհրաժեշտություն կառաջանա, թե՞ ոչ։ Pfizer-ի ղեկավարն ասել է, որ դա մի քանի շաբաթից կպարզվի:
Առայժմ մասնագետները միասնական կարծիք չունեն՝ գոյություն ունեցող պատվաստանյութերը որքանով են արդյունավետ «Օմիկրոնի» դեմ։
Բուրլայի կանխատեսումներով մոտ ապագայում այդ մանրէահիմքով վարակվածների թիվը միլիոնների կհասնի։ Մինչեւ տարեվերջ հստակեցված կլինեն «Օմիկրոնի» հիմնական բնութագրերը։
Մասնագետների շրջանում ձեւավորված տեսության համաձայն՝ թեեւ «Օմիկրոնն» ավելի արագ է փոխանցվում, սակայն բնութագրվում է հիվանդության ավելի թեթեւ ընթացքով։