ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները եւ մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։
«Հայաստանը ողջունում է այս որոշումը եւ անհամբեր սպասում, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները գործնականում կիրականացնեն այն»,- գրել է Եղիշե Կիրակոսյանը։