Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախաձեռնությամբ, «Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկխոսություն, տեղեկատվական հարթակ եւ երիտասարդների ներգրավվածություն» ծրագրի շրջանակներում մշակվում է տեղեկատվական հարթակ, որը պարունակելու է հանքարդյունաբերական ոլորտի օրենսդրական, տնտեսական, բնապահապանական եւ սոցիալական ասպեկտներին վերաբերող տեղեկատվություն։ Հարթակի արդյունավետության եւ կիրառելիության ապահովման նպատակով՝ դեկտեմբերի 15-ին, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առցանց քննարկվել է դրա կառուցվածքը եւ բովանդակությունը։
Պարբերաբար թարմացվող, գրաֆիկական, գեոտարածական, տեքստային, աղյուսակային եւ այլ ձեւաչափերով ներկայացվելիք տեղեկատվությունը հասանելի կլինի հասարակության լայն շրջանակներին՝ ՀԿ-ներին, ակտիվ քաղաքացիներին, ուսանողներին եւ ԶԼՄ-ներին։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։