Հոնկոնգի համալսարանն այսօր հրապարակել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատկերը։
Գիտնականները, այդ թվում՝ պաթոլոգիայի եւ վարակաբանության ոլորտի մասնագետները, կապիկի երիկամների բջջի էլեկտրոնային միկրոլուսանկար (Vero E6) են արել SARS-CoV-2 «օմիկրոն» տարբերակով վարակվելուց հետո: Համալսարանը հրապարակել է պատկերի խոշոր ու փոքր տարբերակները։
Ավելի վաղ Հոնկոնգի համալսարանի մանրէաբանության ամբիոնի հետազոտողներին հաջողվել է օմիկրոնն առանձնացնել կլինիկական նմուշներից, ինչի շնորհիվ հնարավոր կլինի նոր շտամի դեմ պատվաստանյութ մշակել ու արտադրել:
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային հիվանդության նոր մանրէահիմքը S-սպիտակուցի մեջ առաջացնում է 32 մուտացիա, որոնք վարակում են բջիջները։
Ըստ մասնագետների՝ B.1.1.529-ն ի սկզբանե զարգացել է ՁԻԱՀ–ով հիվանդ կամ վարակակիր, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։
Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդեռլանդներում դրսից է բերված վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել։