ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է:
Ըստ «Ռիա Նովաստիի»՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, թե դեկտեմբերի 8-ին՝ 14։35-15։30-ը Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ՝ Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը:
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի հայտարաությունը, թե ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը։
Հայկական կողմը ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակ չի բացել։