ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 8-ին ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կրակոցների հետեւանքով ՀՀ ՊՆ N զորամասում ոչ ոք չի տուժել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 8-ին ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքերը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել` շեշտելով, որ դա ապատեղեկատվություն է. հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ-ի ուղղությամբ կրակ չի բացել։