Մենք կարող ենք համաշխարհային մշակութային ընթացքի մաս լինել, բայց այժմ եվրոպացուն դժվար թե զարմացնենք եվրոպական երաժշտություն կատարելով։ Նրանք մեծ ուրախությամբ հաղորդակցվում են մե՛ր ունեցած մշակութային-երաժշտական կարեւոր ժառանգությանը։ Ես կողմ եմ, որ պետք է անընդհատ առիթ ունենանք դրսում ներկայացնելու մեր մշակույթը, բայց մտածում եմ՝ արդյո՞ք մենք գիտենք ինքներս մեզ։