Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք։
Վիրուսը հայտնաբերվել է գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության ընթացքում։
Գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպքից 7-ը հայտնաբերվել են ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ընթացքում 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են։
«Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն է, 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ի վիճակը գնահատվում է բավարար»,– նշված է հաղորդագրությունում:
Շեշտվում է, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է եւ կիրառվում է տասնյակ տարիներ:
Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, որոնք կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակում։