ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախկին ԽՍՀՄ երկրներից օտարերկրացիները Ռուսաստան ժամանելուց առաջ պետք է պատշաճորեն նախապատրաստվեն։
Մեկնաբանելով երկրում աշխատանքային ներգաղթյալների վերաբերյալ իրավիճակը՝ ՌԴ նախագահը հորդորել է հարցը լուծել ԱՊՀ երկրների գործընկերների հետ:
Հեռանկարում Ռուսաստանում աշխատել ցանկացողները պետք է նախապես պատրաստվեն. ուսումնասիրեն ռուսերենը, ՌԴ օրենսդրությունը, իմանան իրենց իրավունքները:
Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդի նիստում ՌԴ մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեեւը հայտարարել է, որ օրենքները խախտող ներգաղթյալների արտաքսման անհրաժեշտություն կա` հիշեցնելով ՌԴ տարածքում ներգաղթյալների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի դեպքերը:
Մարդու իրավունքների խորհուրդը, ՌԴ քաղաքացիների եւ աշխատանքային ներգաղթյալների շահերով պայմանավորված, հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության օգտին: