Գեղամասար համայնքի համայնքապետ Հակոբ Ավետյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ կրակոցները շարունակվում են։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ համայնքապետը նշել է, որ ադրբեջանական զինուժը Նորաբակի ուղղությամբ կրակ է բացել նաեւ գիշերը. երկար ու ինտենսիվ փոխհրաձգություն է եղել նույն բնակավայրի մարտական հենակետերի ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմից կան զինտեխնիկայի եւ զինուժի կուտակումներ, բայց հայկական կողմը նորմալ դիմադրում է…»,- նշել է Ավետյանը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 18-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։