Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն հայտարարել է, որ ռուս զինծառայողները ԼՂ տարածքում խաղաղապահ գործողության շրջանակում այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման եւ այլ հումանիտար խնդիրների լուծման վրա։
«Ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են խաղաղապահ խնդիրներ իրականացնել ԼՂ-ում։ Ավելի քան մեկ տարի առաջ հաջողվեց կանգնեցնել արյունահեղ պատերազմը եւ պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Լարվածության թուլացման եւ հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով ռուս խաղաղապահները հերթապահություն են անցկացնում դիտակետերում եւ պարեկություն են անում խաղաղապահ գործողության անցկացման շրջանում»,- ասել է Գերասիմովը։