Ըստ «Արմենպրես»-ի՝ Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Խծաբերդից գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Կարմիր խաչի եւ ռուսական կողմի ներգրավվածությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում։ Այդ նպատակով Արցախում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը: Առաջիկայում ակնկալվում է հանգուցալուծում:
Դեկտեմբերի 16-ին ԱՀ ՊԲ-ն հայտնել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետացած 73 մարդու մարդու մասին: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: