ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ԼՂ Շուշիի շրջանում ավելի քան 15 կմ ճանապարհի կառուցման ժամանակ։
ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը նշել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։
«Քանի որ տվյալ տարածքը կողմերի սահմանազատման գծի մերձակայքում է, վարչակազմը դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` խնդրելով ապահովել ճանապարհային աշխատանքների անվտանգությունը»,- ասել է նա։
Նիկիտինը նշել է, որ արդեն իսկ վերականգնվել է ավելի քան 15 կմ ճանապարհ։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերականգնել 30 կմ ճանապարհահատված, ծրագրում են շինարարական աշխատանքները ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ։ Ճանապարհն անվտանգ երթեւեկություն կապահովի խաղաղ բնակիչներին եւ խաղաղապահների պարեկության նոր երթուղի կդառնա։