Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին ադրբեջանցիները կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի Սարուշեն համայնքի՝ Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների տրակտորների ուղղությամբ։ Կրակահերթերի պատճառով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։
«Այսօր` դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում [ադրբեջանցիները] նաեւ առաջ են եկել դեպի տրակտորիստները, ինչի հետեւանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ եւ վիրավորներ չկան»,- նշված է Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջում։