Ըստ Die Welt-ի՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայարարել է, թե ԱՄՆ-ը իր պատկերացրած ժողովրդավարությունն օգտագործում է որպես զանգվածային ոչնչացման զենք, որով մտնում է այլ երկրներ ու քանդում դրանք։
«ԱՄՆ-ը գագաթնաժողով է կազմակերպել, որպեսզի գաղափարական իր թեզերն առաջ տանի, ժողովրդավարությունը որպես զենք կիրառելու միջոցներ գտնի եւ պառակտում ու առճակատում մտցնի»,- ասել է չինացի դիվանագետը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ այս շաբաթ վիրտուալ ձեւաչափով անցկացված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի վերաբերյալ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ ավելի վաղ նշել է, թե Վաշինգտոնի փորձերը՝ որոշելու, թե որ երկիրն է ժողովրդավարական, որը՝ ոչ, խղճուկ ու ցինիկ են, հատկապես հաշվի առնելով Արեւմուտքում մարդու իրավունքներին առնչվող ակնհայտ խնդիրները: