Ըստ «ՌԻԱ նովոստիի»՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ: Ահնուհետեւ վաղը երեկոյան նրանց հետ եռակողմ հանդիպում կանցկացնի»,- ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսում ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։