ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները՝ փոխգնդապետ Դանիել Սինգլթոնի մասնակցությամբ, հանդիպել են ՀՀ Դաշտային հոսպիտալի ղեկավար փոխգնդապետ Արշալույս Զաքարյանի հետ: Դեսպանատունը Հայաստանի ռազմաբժշկական կարողություններին աջակցելու նպատակով նվիրել է երեք նոր գեներատոր։
Գեներատորները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գլոբալ խաղաղության գործողությունների նախաձեռնության շրջանակում։
ԱՄՆ դեսպանությունից նշել են, որ սա նվիրատվության առաջին խմբաքանակն է. առաջիկա երկու ամիսներին սպասվում են նաեւ տարբեր բժշկական սարքավորումներ։