ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Ամարաս վանական համալիր այցելող ավելի քան 250 ուխտավորների անվտանգությունը:
Ուխտավորները Ստեփանակերտից եւ հարակից բնակավայրերից Մարտունու շրջանում գտնվող Ամարասում անցկացվող ժամերգությանն են ժամանել:
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ելենա Ցարեւսկայան նշել է, որ ժամերգությունից մեկ օր առաջ անձնակազմը ստուգում է նաեւ պայթյունավտանգ առարկաների առկայությունը: Նա հավելել է, որ ուխտավորները ժամանում են ինչպես խմբերով կամ անձնական ավտոտրանսպորտով։
Ռուս խաղաղապահ զորակազմն ապահովում է Ամարաս համալիրում ուխտավորների անվտանգությունը։
Ամարաս վանքը մարտական գործողությունների ավարտից հետո՝ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման հետևանքով հայտնվել է անմիջապես կողմերի սահմանազատման գծի մոտ։