ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ Կառավարության ծրագրում։
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը եւ հաստատում, որ հայկական կողմը եւս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,– ասված է ԱԳՆ պատասխանում։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Թուրքիան եւ Հայաստանը փոխադարձության սկզբունքով հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների միջեւ սահմանը փակ է 1993-ից ի վեր՝ Անկարայի նախաձեռնությամբ։