Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը:
Մասնավորապես, Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին:
«Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես է տեղի ունենում հրադադարի ռեժիմի պահպանմանը, փախստականների վերադարձին, առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող միջոցների կյանքի կոչումը»,- ասված է հայտարարության մեջ:
Հույս են հայտնել, որ Բրյուսելում հանդիպումն օգտակար կլինի
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը օգտակար կլինի:
«Աջակցություն է հայտնվել ակտիվացնելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությունում:
Հեռախոսազրույցի ժամանակ զրուցակիցներն անդրադարձ են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: