Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին:
Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում միանգամայն անկողմնակալ է։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն աջակցում է երկու երկրների երկխոսության ջանքերին:
«Երկխոսությունը շարունակվում է, ընթանում է ճիշտ ուղղությամբ», — ասել է Ստոլտենբերգը՝ ամփոփելով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են: