Արցախի իրավապահ մարմինները հանուն հասարակության անվտանգության ԱՀ քաղաքացիներին հորդորում են մինչեւ 2021-ի հունվարի 10-ը ներառյալ հաշվառման համապատասխան մարմիններին հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենքը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը։
Ժամանակին եւ բարեխղճորեն հանձնողները կխուսափեն ԱՀ եւ ՀՀ օրենսդրության՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքից։ Մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 047 94 41 26 հեռախոսահամարով: