Միջազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցների համար Twitter-ի եւ Instagram-ի օգտագործումը չի արգելվի:
Բանն այն է, որ Չինաստանում չեն գործում մի շարք սոցիալական ցանցեր, ինչպես, օրինակ՝ Facebook, Instagram, Twitter, WhatsApp, Telegram, եւ Google որոնողական համակարգը: Երկրի իշխանությունները չեն առարկել, որ խաղերի մասնակիցներն ու հանդիսատեսներն օգտվեն Instagram-ից եւ Twitter-ից:
24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022-ի փետրվարի 4-20-ը: Օլիմպիական խաղերին կմասնակցեն 95 երկրների 4000-ից ավելի մարզիկներ: 7 մարզաձեւերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ: