YouTube-ն արգելափակել է գերմանական Russia Today շուրջօրյա նորությունների RT DE ալիքը:
Ինչպես հայտնել են YouTube-ից, RT DE-ի հաշիվն արգելափակվել է վիդեոհոսթինգի հանրության կանոնների խախտման պատճառով:
Ավելի վաղ՝ այս տարվա սեպտեմբերի 29-ին, YouTube-ն արգելափակել էր Russia Today-ի եւս երկու ալիք:
Գերմանիայի անվտանգության ծառայությունում հայտնել են, որ գերմանական Russia Today ծառայությունն ընկալում են իբրեւ ռուսական պետության քարոզչության խոսափող: